loader
Կուրցը կոչ է արել ԵՄ-ին դադարեցնել Թուրքիայի հետ անդամակցության շուրջ բանակցությունները

Կուրցը կոչ է արել ԵՄ-ին դադարեցնել Թուրքիայի հետ անդամակցության շուրջ բանակցությունները

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը Welt թերթին տված հարցազրույցում դատապարտել է Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունները և կոչ է արել ԵՄ-ին դադարեցնել Թուրքիայի հետ անդամակցության շուրջ բանակցությունները, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Հաշվի առնելով այդ երկրի կողմից մարդու իրավունքների ու ժողովրդավարության հիմնարար արժեքների պարբերական խախտումները՝ Եվրամիության ու Թուրքիայի միջև անդամակցության շուրջ բանակցությունները պետք է դադարեցվեն», - ասել է Կուրցը՝ միևնույն ժամանակ նշելով, որ Թուրքիան մնում է «Եվրամիության կարևոր ռազմավարական գործընկերը», որի հետ պետք է համագործակցել։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս