loader
ԿԺԴՀ ԱԳՆ-ն հայտարարել է թերակղզում պատերազմի անխուսափելիության մասին

ԿԺԴՀ ԱԳՆ-ն հայտարարել է թերակղզում պատերազմի անխուսափելիության մասին

ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունները, ինչպես նաև ամերիկացի պաշտոնյաների վերջին հայտարարությունները վկայում են, որ Վաշինգտոնը պատրաստվում է ԿԺԴՀ-ի ուղղությամբ հարված հասցնել, հայտնել է Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Դիվանագետները նշել են, որ «ամերիկացի քաղաքական գործիչների ռազմատենչ հայտարարությունները և ԿԺԴՀ-ի դեմ ուղղված զորավարժությունները նրանց մոտ մտահոգություն են առաջացնում»:

«Բոլոր «այդ ամերիկացի պաշտոնյաների հայտարարությունները նախազգուշացում են առ այն, որ ԿԺԴՀ-ն պետք է պատրաստվի թերակղզում պատերազմի»:

Հյուսիսկորեացի դիվանագետների կարծիքով՝ այսօրվա դրությամբ «մնում է միայն մի բաց հարց՝ երբ կսկսվի պատերազմը»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս