loader
Լավրով. Երրորդ ուժերը փորձում են օգտագործել քրդերին

Լավրով. Երրորդ ուժերը փորձում են օգտագործել քրդերին

«Ռուսաստանը լիովին աջակցում է քրդերի ձգտումներին, սակայն երրորդ ուժերը փորձում են նրանց օգտագործել սեփական աշխարհաքաղաքական նպատակներին հասնելու համար», - այսօր Մոսկվայում, «Վալդայ» ակումբի անդամների հետ հանդիպմանը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

Նրա խոսքով` «այդ երրորդ ուժերի քայլերը որևէ ընդհանրություն չունեն քրդերի իրական շահերի հետ»:

ՌԴ արտգործնախարարը հայտնել է, որ Ռուսաստանը, Իրանը և Սիրիան հանդես են եկել քրդաբնակ Աֆրինում իրադրության կարգավորման համատեղ առաջարկներով:

«Հուսով ենք, որ իրադրությունն այնտեղ կհանգուցալուծվի», - նշել է Սերգեյ Լավրովը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս