loader
 Լավրով. Մոսկվան կարտաքսի բրիտանացի դիվանագետներին

Լավրով. Մոսկվան կարտաքսի բրիտանացի դիվանագետներին

Մոսկվան շուտով ՌԴ-ից կարտաքսի բրիտանացի դիվանագետներին՝ Մեծ Բրիտանիայի գործողություններին ի պատասխան: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

«Անպայման»,- ասել է Լավրովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Մոսկվան պատրաստ է Ռուսաստանից արտաքսել բրիտանացի դիվանագետներին՝ Բրիտանիայի գործողություններին ի պատասխան:

Ավելի վաղ, Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Մոսկվան պատասխան քայլեր կձեռնարկի Լոնդոնի գործողությունների առնչությամբ. «Անկասկած նախատեսվում է պատասխան քայլերի ձեռնարկում: Այժմ դրանք մշակման փուլում են և կընդունվեն մոտ ժամանակներս»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ մարտի 14-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է 23 ռուս դիվանագետի արտաքսելու մասին՝ Անգլիայում նախկին ռուս լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման առնչությամբ: Նա հայտարարել է նաև Ռուսաստանի հետ բարձր մակարդակով կնքված պայմանագրերի չեղարկման մասին:


 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս