loader
Լոս Անջելեսում հրաձգության հետևանքով 2 հայ է սպանվել

Լոս Անջելեսում հրաձգության հետևանքով 2 հայ է սպանվել

Լոս Անջելեսի Վելի Գլեն շրջանում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 2 հայ է սպանվել, գրում է dailynews.com-ը:

Սպանվածները 47-ամյա Հակոբ Փափազյանը (Վան Նայսի բնակիչ) ու 57-ամյա Վարդգես Մեսրոպյանն են (Արկադիայի բնակիչ):

Մեսրոպյանը մահացել է անմիջապես դեպքի վայրում, իսկ Փափազյանը՝ հիվանդանոց տեղափոխվելուց հետո:

Լոս Անջելեսի ոստիկանությունը սահմանափակ տեղեկություններ է հրապարակել սպանությունների ու կասկածյալների վերաբերյալ: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս