loader
Մաաս. ՌԴ-ն կիբերհարձակում է իրականացրել Գերմանիայի կառավարության սերվերների դեմ

Մաաս. ՌԴ-ն կիբերհարձակում է իրականացրել Գերմանիայի կառավարության սերվերների դեմ

«Ռուսաստանը կիբերհարձակում է իրականացրել Գերմանիայի կառավարության` մասնավորաբար արտաքին գործերի նախարարության սերվերների դեմ», - ZDF հեռուստաընկերության եթերում հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը:

Հեյկո Մաասը նաև նշել է, որ Մոսկվան վերջին շրջանում մի շարք այլ խնդրահարույց գործողությունների ևս դիմել է, մասնավորաբար` «Սկրիպալների գործը, Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ցուցաբերվող աջակցությունը, Ուկրաինայի արևելքում իրադրության կարգավորմանն ուղղված առաջընթացի բացակայությունն ու միջամտությունը Արևմուտքում անցկացվող ընտրություններին»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս