loader
Մադուրոն վերընտրվել է Վենեսուելայի նախագահի պաշտոնում

Մադուրոն վերընտրվել է Վենեսուելայի նախագահի պաշտոնում

Նիկոլաս Մադուրոն վերընտրվել է Վենեսուելայում կայացած նախագահական ընտրություններում՝ ստանալով ընտրողների մոտ 68%-ի աջակցությունը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:

Մադուրոյի օգտին է քվեարկել ավելի քան 5,8 մլն մարդ: Գործող նախագահն այս պաշտոնում կմնա մինչև 2025թ.:

Ընտրություններին մասնակցել է ընտրողների 46.01%-ը: Նրանցից 5.823.718-ը քվեարկել է Մադուրոյի, 1.820.522-ը՝ ընդդիմադիր թեկնածու Էնրի Ֆալկոնի, 925.000-ը՝ Խավյեր Բերտուչիի օգտին:

ԱՄՆ պետքարտուղարությունը հրաժարվել է ճանաչել Վենեսուելայում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները:

Նույնպիսի դիրքորոշում են զբաղեցրել Արգենտինայի, Չիլիի ու մի շարք այլ լատինամերիկյան պետությունների կառավարությունները:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս