loader
ՄԱԿ գլխավոր քարտուղարը ԱԽ անդամների հետ քննարկել է իրավիճակը Սիրիայում

ՄԱԿ գլխավոր քարտուղարը ԱԽ անդամների հետ քննարկել է իրավիճակը Սիրիայում

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ՄԱԿ Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամ երկրների ներկայացուցիչների հետ քննարկել է Սիրիայում ստեղծված իրավիճակը՝ կապված երկրում ենթադրյալ քիմիական զենքի կիրառման վերաբերյալ 3 բանաձևերի չընդունման հետ, փոխանցում է rbc.ru-ն:

Նա ափսոսանք է հայտնել, որ Խորհուրդը չի կարողացել այս հարցում փոխզիջման հասնել:

«Այսօր զանգահարեցի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամների դեսպաններին, որ վերստին հայտնեմ ներկայիս փակուղու վտանգների վերաբերյալ իմ խորը մտահոգությունը և ընդգծեցի իրավիճակի վերահսկողությունից դուրս գալուց խուսափելու անհրաժեշտությունը: Չպետք է մոռանանք, որ մեր ջանքերը վերջնարդյունքում պետք է ուղղվեն Սիրիայի ժողովրդի սարսափելի տառապանքների դադարեցմանը»,- ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղարը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս