loader
ՄԱԿ-ի ԱԽ-ը մերժեց Ռուսաստանի առաջարկած բանաձևի նախագիծը` Սիրիայի դեմ ագրեսիան դադարեցնելու հարցով

ՄԱԿ-ի ԱԽ-ը մերժեց Ռուսաստանի առաջարկած բանաձևի նախագիծը` Սիրիայի դեմ ագրեսիան դադարեցնելու հարցով

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ապրիլի 14-ին մերժել է Ռուսաստանի առաջարկած բանաձևի նախագիծը, որը դատապարտում էր ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կողմից Սիրիային հասցված հարվածները: Նախագիծը պահանջում էր նաև դադարեցնել ռազմական ագրեսիան մերձավորարևելյան պետության նկատմամբ․փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Փաստաթուղթը չի ունեցել անհրաժեշտ 9 կողմ ձայները: Բանաձի նախագիծը պաշտպանել է երեք երկիր՝ Ռուսաստանը, Բոլիվիան և Չինաստանը: Ութ երկիր, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, արտահայտվել են դեմ դրա ընդունմանը, ևս չորս երկիր՝ Ղազախստանը, Պերուն, Հասարակածային Գվինեան և Եթովպիան ձեռնպահ են եղել:

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ապրիլի լույս 14-ի գիշերը Սիրիայի դեմ ռազմական գործողություն են սկսել՝ այդ երկրին հրթիռային հարվածներ հասցնելով:

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս