loader
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է նոր «սառը պատերազմի» սկսվելու մասին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է նոր «սառը պատերազմի» սկսվելու մասին

Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը խոստովանել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անարդյունավետությունը՝ հայտարարելով նոր «սառը պատերազմի» մեկնարկի մասին, փոխանցում է lenta.ru-ն։

«Սառը պատերազմը վերադարձել է, սակայն ի տարբերություն 20-րդ դարի նմանատիպ ժամանակահատվածի` կան էական տարբերություններ: Այն ժամանակ լուրջ կոնֆլիկտ կար ԱՄՆ-ի ու Խորհրդային Միության միջև: Մինչդեռ հիմա Վաշինգտոնն ու Մոսկվան այն ժամանակվա պես բոլորին չեն կառավարում: Բազմաթիվ երկրներ շատ ակտիվ են տարածաշրջանում՝ Թուրքիան, Իրանը, Սաուդյան Արաբիան և այլն. չկա, այսպես ասած, երկու միատեսակ վերահսկվող բլոկ»,-բացատրել է Գուտերեշը:

Անդրադառնալով Ռուսաստանի և Արևմուտքի միջև հասունացած կոնֆլիկտին՝ Գուտերեշն ասել է, որ այն իր գագաթնակետին է հասել նախորդ շաբաթ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս