loader
ՄԱԿ-ն արտահերթ նիստ անցկացնի Երուսաղեմի կարգավիճակի հարցով

ՄԱԿ-ն արտահերթ նիստ անցկացնի Երուսաղեմի կարգավիճակի հարցով

ՄԱԿ Անվտանգության խորհրդի 8 անդամ երկրները խնդրել են արտահերթ հանդիպում անցկացնել՝ կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման հետ:

«Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ այսօր կատարված հայտարարության հետ կապված՝ Բոլիվիայի, Եգիպտոսի, Ֆրանսիայի, Իտալիայի, Սենեգալի, Շվեդիայի, Մեծ Բրիտանիայի և Ուրուգվայի պատվիրակությունները նախագահին խնդրում են այս շաբաթվա վերջին Խորհրդի արտահերթ նիստ անցկացնել՝ գլխավոր քարտուղարի ճեպազրույցով»,- նշված է համատեղ հայտարարության տեքստում, փոխանցում է «Ինտերֆաքսը»::

Անվտանգության խորհրդի անդամները կհավաքվեն դեկտեմբերի 8-ին՝ օրվա առաջին կեսին:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս