loader
Մակրոն․ Ֆրանսիան ռազմական հարված կհասցնի Սիրիային մեկ դեպքում

Մակրոն․ Ֆրանսիան ռազմական հարված կհասցնի Սիրիային մեկ դեպքում

Ֆրանսիան պատրաստ է անհապաղ ռազմական հարված հասցնել Սիրիային, եթե սիրիական բանակի կողմից խաղաղ բնակչության նկատմամբ քիմիական զենք կիրառելու ապացույցներ բերվեն, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք հարված կհասցնենք հենց այն վայրին, որտեղ դա տեղի է ունեցել կամ պետք է կազմակերպվեր։ «Կարմիր գիծը» կպահպանվի», - Սիրիայի կողմից քիմիական զենքի կիրառման դեպքում Ֆրանսիայի հնարավոր պատասխանի մասին լրագրողների հարցին ի պատասխան ասել է նախագահը։

Միևնույն ժամանակ Մակրոնը շեշտել է, որ մինչև հիմա Փարիզը Սիրիայում արգելված զինամթերք կիրառելու վերաբերյալ համոզիչ ապացույցներ չի ստացել։

«Այսօր մենք մեր ծառայություններից հաստատում չենք ստացել, որ միջազգային պայմանագրերով արգելված քիմիական զենքը կիրառվել է քաղաքային բնակչության նկատմամբ», - նշել է Ֆրանսիայի նախագահը։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս