loader
Մեծ յոթնյակը աշխատանքային խումբ կստեղծի՝ ՌԴ-ի «վնասակար վարքագծի» հարցով

Մեծ յոթնյակը աշխատանքային խումբ կստեղծի՝ ՌԴ-ի «վնասակար վարքագծի» հարցով

Աշխարհի արդյունաբերական առաջատար 7 երկրների խումբը՝ Մեծ յոթնյակը (G7) որոշել է աշխատանքային խումբ ստեղծել Ռուսաստանի «վնասակար վարքագծի» հարցով, հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը:

Ջոնսոնն ասել է, որ աշխատանքային խումբը կանդրադառնա «Ռուսաստանի վնասակար վարքագծի բոլոր դրսևորումներին` լինի դա կիբերպատերազմ, ապատեղեկատվություն, սպանության փորձ և այլն»։

Բացի դա, «Մեծ յոթնյակի» երկրները կոչ են անում Իսրայելին ու Պաղեստինին անհապաղ վերականգնել բանակցությունները, որոնք կապահովեն հակամարտության երկու կողմերի անվտանգությունը։ 

«Նախկինի պես անհանգստացած ենք իսրայելա-պաղեստինյան հակամարտությամբ։ Կողմ ենք հանդես գալիս իսրայելցիների և պաղեստինցիների անհապաղ բանակցություններին վերադառնալուն, որը հակամարտության երկու կողմերի համար կապահովի խաղաղություն և անվտանգություն՝ հաշվի առնելով ՄԱԿ ԱԽ բանաձևը»,- նշել են քաղաքական գործիչները։  

G7 արտաքին գործերի նախարարների հանդիպումը տեղի է ունեցել Տորոնտոյում ապրիլի 22-23-ը։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս