loader
Մեկ հայտարարությունը Ցուկերբերգին «արժեցել» է մոտ 3 մլրդ դոլար

Մեկ հայտարարությունը Ցուկերբերգին «արժեցել» է մոտ 3 մլրդ դոլար

Facebook սոցցանցի լրահոսում փոփոխությունների մասին հայտարարությունը սոցցանցի հիմնադրին «արժեցել» է մոտ 3 մլրդ դոլար, գրում է Bloomberg-ը։

Երբ Մարկ Ցուկերբերգը հայտարարեց սոցցանցի լրահոսում բիզնեսների, բրենդների և մեդիաների հրապարակումները քիչ երևացող դարձնելու մասին, ընկերության արժեթղթերի արժեքն ընկավ 3,9%-ով, ինչի հետևանքով՝ Ցուկերբերգի կարողությունը, Bloomberg Billionaires Index-ի համաձայն, $77,3 միլիարդից նվազել է $74,4 միլիարդի։

Եթե այս միտումը շարունակվի, ապա Ցուկերբերգը կկորցնի Bloomberg-ի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում 4-րդ հորիզոնականը՝ այն զիջելով Zara-ի սեփականատեր Ամանսիո Օրտեգային։

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս