loader
Մերկել. Մի շարք եվրոպական ընկերություններ կհեռանան Իրանից

Մերկել. Մի շարք եվրոպական ընկերություններ կհեռանան Իրանից

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ մի շարք եվրոպական ընկերություններ ստիպված կլինեն հեռանալ Իրանից՝ այդ երկրի դեմ ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցների պատճառով։ 

«Պատժամիջոցները կարող են հանգեցնել նրան, որ եվրոպական ընկերությունների մի մասն ուզած-չուզած ստիպված կլինի դուրս գալ Իրանից», - ասել է Գեմանիայի կանցլերը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Վերջինս շեշտել է, որ Գերմանիան հարգում է Իրանի հետ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը, քանի որ խնդրի կարգավորման մյուս տարբերակներն առավել անկայուն են։

«Ինչ վերաբերում է Իրանի վերաբերյալ համաձայնագրին՝ այն, իհարկե, իդեալական չէ, սակայն մյուս տարբերակներն առավել անկայուն են», - ասել է Մերկելը։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս