loader
Մերկելն ու Պուտինը քննարկել են «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցումը

Մերկելն ու Պուտինը քննարկել են «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցումը

Սոչիում մայիսի 18-ին հանդիպել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Բանակցություններին հաջորդած համատեղ ասուլիսի ժամանակ Պուտինը հայտարարել է, թե քննարկել են «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցումը, որին դեմ է Միացյալ Նահանգները:

Ռուսաստանի նախագահի խոսքերով գազատարի շահագործման դեպքում կշարունակի պահպանվել ուկրաինական տրանզիտը, եթե տնտեսական առումով նպատակահարմար լինի: Հարցը քննարկման ժամանակ բարձրացրել է Մերկելը:

Վլադիմիր Պուտինը նշել է, որ բանակցությունների ընթացքում քննարկել են նաև Իրանի միջուկային ծրագիրը, Սիրիայի հակամարտությունը, ինչպես նաև Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակը: Մերկելի հետ մտքերի փոխանակումը Կրեմլի ղեկավարի խոսքերով «բովանդակալից և օգտակար» էր:

Անգելա Մերկելը իր հերթին ասել է, որ Պուտինի հետ քննարկմանը բարձրացրել է մամուլի և մշակույթի ազատության հարցը: Հաստատելով, որ Ռուսաստանի նախագահի հետ քննարկել են նաև ուկրաինական հակամարտությունը, նա ընդգծել է, որ Դոնբասում ՄԱԿ-ի խաղաղապահների տեղակայումը արդիական է՝ այդ թվում հակամարտության գոտում իրավիճակի սրման հետ կապված:

Մերկելի այցը Սոչի դարձել է գերմանական կառավարության երրորդ ներկայացուցչի այցը Ռուսաստան վերջին երկու շաբաթվա ընթացքում․ մայիսի 10-ին Մոսկվա էր այցելել Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը, մայիսի 15-ին՝ էկոնոմիկայի նախարար Պետեր Ալտայերը:

azatutyun.am

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս