loader
Միլիարդատեր Իվանիշվիլին կգլխավորի Վրաստանում իշխող կուսակցությունը

Միլիարդատեր Իվանիշվիլին կգլխավորի Վրաստանում իշխող կուսակցությունը

Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին համաձայնել է գլխավորել իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, հայտնել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, փոխանցում է «Интерфакс» գործակալությունը:

«Անձամբ ես և կուսակցության ողջ ղեկավարությունը խնդրել ենք դրա հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին գլխավորել «Վրացական երազանք»-ը, և նա համաձայնել է»,- ասել է Կվիրիկաշվիլին, ով մինչ այդ գլխավորում էր կուսակցությունը:

Հիշեցնենք, որ Իվանիշվիլին Վրաստանի վարչապետն է եղել 2012 թվականի հոկտեմբերի 25-ից մինչև 2013 թվականի նոյեմբերի 20-ը: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս