loader
Մոսկվա. Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները այդ երկրի ներքին գործն են

Մոսկվա. Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները այդ երկրի ներքին գործն են

Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, կապված ընդդիմության ակցիաների հետ, այդ երկրի ներքին գործն են, այդ իրադրությանը Ռուսաստանի հնարավոր միջամտության վերաբերյալ ենթադրական դատողություններն անտեղի են: Այդ մասին լրագրողներին հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Դա բացառապես Հայաստանի ներքին գործն Է, սա այն ամենն Է, ինչ ես կարող եմ ասել»,-  պատասխանել Է Կրեմլի ներկայացուցիչն այն հարցին, թե ՌԴ-ն տարածաշրջանում ապակայունացման սպառնալիք տեսնում Է արդյոք Հայաստանում բողոքի գործողությունների կապակցությամբ:

«Ինչո՞ւ Մոսկվան պետք Է միջամտի»,-տարակուսանք Է հայտնել Պեսկովը 

Իսկ Գյումրիի ռուսական ռազմակայանում հատուկ ռեժիմ սահմանելու հնարավորության վերաբերյալ հարցը Կրեմլի ներկայացուցիչը վերահասցեագրել Է պաշտպանության նախարարությանը,հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս