loader
Իլհամ Ալիևը` Ադրբեջանի նախագահ

Իլհամ Ալիևը` Ադրբեջանի նախագահ

Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևը առաջատարն է չորեքշաբթի անցկացված արտահերթ նախագահական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն: Քվեաթերթիկների շուրջ 67 տոկոսի մշակման արդյունքում Ալիևի օգտին քվեարկել է ընտրողների 86.09 տոկոսը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

«Ես շնորհակալ եմ ժողովրդից մեր ձեռքբերումների և հաջողությունների օգտին քվեարկելու համար», - ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո պետական հեռուստաընկերության եթերում հայտարարել է Ալիևը։

Իլհամ Ալիևը Ադրբեջանը ղեկավարում է արդեն շուրջ 15 տարի:

Հիշեցնենք, որ երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարում էր 8 թեկնածու: Ադրբեջանական ընդդիմությունն այս ընտրությունները բոյկոտում էր։

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս