loader
Պաղեստինի իշխանությունները հրաժարվել են հանդիպել ԱՄՆ փոխնախագահի հետ

Պաղեստինի իշխանությունները հրաժարվել են հանդիպել ԱՄՆ փոխնախագահի հետ

Ցավալի է, որ Պաղեստինի իշխանությունները որոշել են հրաժարվել հանդիպել ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի հետ նրա Մերձավոր Արևելք կատարած այցելության ժամանակ: Այս մասին հայտարարել է Փենսի ներկայացուցիչ Ջարոդ Էյգենը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ցավալի է, որ Պաղեստինի իշխանությունները չցանկացան օգտվել տարածաշրջանի ապագան քննարկելու հնարավորությունից: Այդուհանդերձ, ԱՄՆ վարչակազմը նախկինի պես մտադիր է ջանքեր գործադրել իսրայելցիների և պաղեստինցիների միջև խաղաղության հաստատմանը հասնելու համար: Խաղաղ կարգավորմամբ զբաղվող մեր թիմը շարունակում է ջանասիրաբար աշխատել պլանի վրա», - ասված է Էյգենի հայտարարությունում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս