loader
Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի մարման աշխատանքների ժամանակ երկու ոստիկան և մեկ փրկարար վնասվածքներ են ստացել 

Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի մարման աշխատանքների ժամանակ երկու ոստիկան և մեկ փրկարար վնասվածքներ են ստացել 

Երկու ոստիկան և մեկ փրկարար վնասվածքներ են ստացել Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի մարման աշխատանքների ժամանակ: Այս մասին տեղեկացնում է ТАСС-ը:

Հիշեցնենք, որ երեկ Փարիզի Աստվածամոր տաճարում խոշոր հրդեհ է բռնկվել: Հրդեհը լիովին ոչնչացրել է տաճարի տանիքը, սրածայր գագաթն ու ժամացույցը։ Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցել են 400 հրշեջ-փրկարարներ: Դեպքի վայր է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և վարչապետը: Մակրոնը խոստացել է ամբողջությամբ վերականգնել հրդեհից վնասված Փարիզի Աստվածամոր տաճարը` տեղի ունեցածն անվանելով «իսկական ողբերգություն»:

Փարիզի Աստվածամոր տաճարը (Notre Dame de Paris) գտնվում Է քաղաքի կենտրոնում և Ֆրանսիայի մայրաքաղաքի խորհդանիշն է: Այն կառուցվել Է Փարիզի եպիսկոպոս Մորիս դը Սյուլլիի նախաձեռնությամբ 1163-ից մինչև 1345 թվականն ընկած ժամանակաշրջանում: Տաճարի խորանի հատվածը օծվել է 1182 թվականին:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս