loader
Պեսկով. Երուսաղեմի հարցում ԱՄՆ դիրքորոշումը պառակտման է բերում

Պեսկով. Երուսաղեմի հարցում ԱՄՆ դիրքորոշումը պառակտման է բերում

Երուսաղեմի մասին Դոնալդ Թրամփի հայտարարությունը չի նպաստում մերձավորարևելյան խնդրի կարգավորմանը։ Այն առաջ է բերել պաղեստինցիների սուր արձագանքը և մեծապես բարդացրել է իրավիճակը տարածաշրջանում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ ԱՄՆ նախագահի նման դիրքորոշումը պառակտում է միջազգային հանրությունը, քանի որ դրա հետ ոչ բոլորն են համամիտ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Իրոք մտահոգություն է առաջ բերում այն, թե ինչպիսի լարվածություն է առաջացել մերձավորարևելյան խնդրի կարգավորման հարցում և տարածաշրջանում ԱՄՆ նախագահ պարոն Թրամփի հայտարարությունից հետո։ Մենք ենթադրում ենք, որ այդ որոշումն առնվազն չի նպաստում մերձավորարևելյան խնդրի կարգավորման առաջընթացին, այլ ընդհակառակը, ինչպես տեսնում ենք, առաջին հերթին պառակտում է միջազգային հանրությունը»,– ասել է Պեսկովը լրագրողին։

«Մենք գիտենք, որ բոլորը չեն համաձայնի ԱՄՆ նախագահի այդ որոշման հետ։ Ավելին՝ դա Ռամալլահի կողմից բավականին սուր արձագանք է առաջ բերել։ Այդ պատճառով պահպանում ենք մեր մտահոգությունը: Ի՞նչ պետք է անել։ Շարունակել քաղաքական–դիվանագիտական ճանապարհներով լուծումներ փնտրել, թեպետ իրավիճակն, անխոս, մեծապես բարդացել է»,– հավելել է Պեսկովը։

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս