loader
Պետքարտուղարություն. Ռուսական C-400 համալիրներն անհամատեղելի են ՆԱՏՕ-ի զինատեսակների հետ

Պետքարտուղարություն. Ռուսական C-400 համալիրներն անհամատեղելի են ՆԱՏՕ-ի զինատեսակների հետ

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիզեր Նոյերթն իր հերթական ճեպազրույցում խոսել է ռուսական C-400 զենիթահրթիռային համալիրների գնման ռուս-թուրքական գործարքի մասին։

Վերջինս շեշտել է, որ հարցը շարունակում է անհանգստություն պատճառել իրենց և ընդգծել է C-400 համալիրների անհամատեղելիությունը ՆԱՏՕ-ի զինատեսակների հետ։

«Ելնելով ձեռք բերված պայմանավորվածություններից՝ Թուրքիան հանդիսանում է հուսիսատլանտյան դաշիքնի անդամ և պետք է ձեռք բերի միայն այնպիսի զենք, որը համատեղելի կլինի ՆԱՏՕ-ի այլ գործընկերների ունեցած զինատեսակի հետ, այստեղ համատեղելիություն չեմ տեսնում»,-ասել է Նոյերթը՝ նկատի ունենալով ռուսական C-400 համալիրները։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս