loader
Պուտինը ԱՊՀ երկրներին կոչ է արել դիտորդներ դառնալ ԵԱՏՄ-ում

Պուտինը ԱՊՀ երկրներին կոչ է արել դիտորդներ դառնալ ԵԱՏՄ-ում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ)՝ այլ պետությունների և միությունների հետ համագործակցության զարգացման օգտին:

2018 թվականի հունվարի 1-ից Գերագույն Եվրասիական տնտեսական խորհրդում, Եվրասիական միջկառավարական խորհրդում և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդում նախագահությունը ստանձնելու կապակցությամբ  ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներին ուղղված ուղերձում ՌԴ նախագահը կոչ է արել ընդլայնել այդ համագործակցությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք նպատակահարմար ենք համարում Միության և Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) ձևաչափերի ավելի խորը միավորման հնարավորությունների ուսումնասիրումը, որի որոշ անդամ երկրները կարող են դիտորդներ դառնալ ԵԱՏՄ-ում»,- հայտարարել է Պուտինը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս