loader
Պուտինը կրկին ստանձնեց Ռուսաստանի նախագահի պաշտոնը

Պուտինը կրկին ստանձնեց Ռուսաստանի նախագահի պաշտոնը

Վլադիմիր Պուտինը ստանձնեց ՌԴ նախագահի պաշտոնը: Պուտինը Կրեմլի Մեծ պալատի Անդրեևյան դահլիճում ընդունեց նախագահական նշանը և երդվեց: Սա Պուտինի պաշտոնավարման արդեն չորրորդ ժամկետն է երկրի ղեկավարի պաշտոնում: Նրա առաջին երկու ժամկետները տևել են չորսական տարի. ՌԴ Սահմանադրության մեջ ուղղումներ մտցնելուց հետո պետության ղեկավարի մանդատը երկարացվել է մինչև վեց տարի:

Առաջին վեցամյա ժամկետով Պուտինն ընտրվել էր 2012 թվականին, նրա լիազորությունների նոր ժամկետը կավարտվի 2024 թվականի մայիսի 7-ին:

Պուտինը պետությունն առաջին անգամ գլխավորել Է 2000 թվականին՝ աշխատելով երկու ժամկետ՝ մինչև 2008 թվականը, երբ նախագահ ընտրվեց Դմիտրի Մեդվեդևը: 2012 թվականին նա վերստին հնարավորություն ստացավ առաջադրելու իր թեկնածությունը: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս