loader
ՌԴ ԱԳՆ․ Մոսկվան Երևանի հետ հարաբերություններում կատարում է իր պարտավորությունները

ՌԴ ԱԳՆ․ Մոսկվան Երևանի հետ հարաբերություններում կատարում է իր պարտավորությունները

Մոսկվան Երևանի հետ հարաբերություններում իրականացնում է իր պարտավորությունները, այդ թվում՝ Ղարաբաղյան հակամարտության հարցում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Զախարովան ավելի վաղ հաղորդել էր, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը  չորեքշաբթի Մոսկվայում հանդիպում է ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։

«Մենք կապը պահում ենք Երևանի հետ, այն չի ընդհատվել»,–հայտարարել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ․

«Այն ամենը, ինչ կախված է Ռուսաստանի Դաշնությունից, որ այդ կապերը կերտվեն և դեպի ապագա ուղղված լինեն, Ռուսաստանն արել է։ Ես կարծում եմ՝ դրանում անհնար է մեզ նախատել։ Դրանք հարցեր են, որոնք կապված են երկկողմ զարգացումների, տարածաշրջանային խնդիրների հետ, որոնք, ցավոք, իսկական վերք են համապատասխան երկրների `Հայաստանի և Ադրբեջանի համար: Մենք կատարել ենք մեր պարտականությունները և կելնենք բոլոր այն պարտավորություններից, որոնք ունենք»,-հայտարարել է Զախարովան։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս