loader
ՌԴ բանկը պայմանավորվել է ԵԱՏՄ երկրների կենտրոնական բանկերի հետ

ՌԴ բանկը պայմանավորվել է ԵԱՏՄ երկրների կենտրոնական բանկերի հետ

Ռուսաստանի բանկը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կենտրոնական բանկերի հետ պայմանավորվել է ֆինանսավարկային ոլորտի տեղեկատվական անվտանգության վտանգների մասին տվյալների փոխանակման վերաբերյալ, հայտնում է RNS լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ կենտրոնական բանկի տեղեկատվության անվտանգության և պաշտպանության գլխավոր վարչության ղեկավարի տեղակալ Արտյոմ Սիչովին:

«Կենտրոնական բանկերի բոլոր ղեկավարները հանդես են եկել տեղեկատվության փոխանակման անհրաժեշտության օգտին: Մենք այժմ լուծում ենք դա կազմակերպելու հարցը»,- ասել է Սիչովը:

Մոտ ժամանակներս կարող է ստորագրվել բազմակողմ համաձայնագիր Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ֆինանսական կարգավորիչների հետ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս