loader
ՌԴ-ի և Թուրքիայի նախագահները կմասնակցեն «Ակկույու» ատոմակայանի հիմնարկեքի արարողությանը

ՌԴ-ի և Թուրքիայի նախագահները կմասնակցեն «Ակկույու» ատոմակայանի հիմնարկեքի արարողությանը

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները կմասնակցեն «Ակկույու» ատոմակայանի ապրիլին նախատեսված հիմնարկեքի արարողությանը։ Այդ մասին երեքշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում։

Առաջին թուրքական ատոմակայանի շինարարությունն իրականացնում է «Ռոսատոմ» պետական կորպորացիան:

Ռուսական կողմը խոստանում է ատոմակայանի առաջին էներգաբլոկը շահագործման հանձնել 2023 թվականին:

Թուրք արտգործնախարարը հայտնել է նաև, որ վաղը ռուս պաշտոնակցի հետ քննարկելու է S-400 (C-400) զենիթահրթիռային համակարգի ձեռքբերման գործարքը, որը, ինչպես շեշտել է Չավուշօղլուն, Անկարան օգտագործելու է միայն սեփական անվտանգությունը պաշտպանելու նպատակներով։

Հիշեցնենք՝ C-400 համակարգերի առաքումը Թուրքիա կմեկնարկի 2020 թվականին։

Մոսկվան և Անկարան անցած տարեվերջին ավարտեցին ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի՝ Թուրքիային վաճառելու գործարքի ձևակերպումը: Ըստ համաձայնագրի՝ Ռուսաստանը Թուրքիային վաճառելու է C-400 հակաօդային պաշտպանության չորս համակարգ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս