loader
ՌԴ կառավարությունը հավանություն է տվել մակնշման մասին ԵՏՄ համաձայնագրի նախագծին

ՌԴ կառավարությունը հավանություն է տվել մակնշման մասին ԵՏՄ համաձայնագրի նախագծին

Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության համաձայնագրի նախագիծը նույնական ապրանքանշման մասին, համապատասխան կարգադրությունը հրապարակվել է կառավարության կայքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Կարգադրության ստորագրմամբ ռուսական կողմը հավանություն է տվել նույնական ապրանքանշման մասին ԵՏՄ համաձայնագրին»,-նշվում է փաստաթղթի տեղեկանքում։

Համաձայնագրի նպատակն է ապահովել ապրանքի օրինական շրջանառությունը ԵՏՄ շրջանակներում, պաշտպանել սպառողների իրավունքները և կանխել այն գործողությունները, որոնք սպառողներին կարող են մոլորության մեջ դնել:

Համաձայնագիրը սահմանում է ԵՏՄ շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքանշման համակարգի ընդհանուր կանոնները և հիմնարար մոտեցումներ են սահմանում:

Ռուսաստանի օրենսդրության համաձայն՝ ստորագրությունից հետո պայմանագիրը ենթակա է վավերացման, քանի որ այն պարունակում է կանոններ, որոնք տարբերվում են Ռուսաստանի օրենսդրությամբ սահմանված կարգից:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս