loader
ՌԴ-ն պատվիրակություն չի ուղարկի ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանին

ՌԴ-ն պատվիրակություն չի ուղարկի ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանին

Ռուսաստանն իր պատվիրակությանը չի ուղարկի Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հունվարյան նստաշրջանին, քանի որ վեհաժողովի կանոնակարգում ազգային պատվիրակությունների իրավունքների՝ խտրականությունից պաշտպանելու վերաբերյալ փոփոխություններ չեն արվել, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ Պետական դումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը, որը խորհրդարանի ստորին պալատում համակարգում է միջազգային գործունեությունը:

Նրա խոսքով՝ ԵԽԽՎ լիագումար նիստի աշխատանքներից ձեռնպահ մնալու Ռուսաստանի որոշումը ուժի մեջ է մնում մինչև կառույցի կանոնակարգի փոփոխությունը:

«Սակայն այս հարցով խորհրդակցություններ ԵԽԽՎ անդամների հետ վարել և վարելու ենք, որպեսզի համոզենք մեր գործընկերներին, որ ազգային պատվիրակությունների հանդեպ ցանկացած խտրականություն առաջին հերթին վնասում է հենց կազմակերպությանը»,- ընդգծել է նա:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս