loader

Պուտինը ստացել է ընտրողների 73,9%-ի քվեները (տեսանյութ)

Ռուսաստանում ավարտվել է նախագահական ընտրությունների քվեարկությունը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ 35 շրջաններում ընտրատեղամասներն արդեն փակվել են։ Քվերակությունն առաջինն ավարտվել Հեռավոր Արեւելքում։ Ժամը 19։00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրողների 59,5 տոկոսը։

ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ  ըստ էքզիթ փոլի՝ Վլադիմիր Պուտինը ՌԴ նախագահական ընտրություններում առաջատարն է: Նա ստացել է ընտրողների  73.9 %-ի քվեները:

Երկիրը 18 տարուց ավելի ղեկավարած Վլադիմիր Պուտինն առաջադրվում է նոր 6-ամյա ժամկետով:

Համաձայն Էքզիթփոլի՝ Կոմունիստական կուսակցությունից առաջադրված թեկնածու Պավել Գրուդինինը ստացել է ձայների 11,8%-ը, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին 5,9%. «Քաղաքացիական նախաձեռնության» թեկնածու Քսենյա Սոբչակը՝ 1,8%:

Ռուսաստանի նախագահական ընտրություններում Երևանում ՌԴ դեսպանատան շենքում տեղակայված ըտրական տեղամասում քվեարկել է 4879 մարդ:

 

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս