loader
ՌԴ ՆԳՆ աշխատակիցներին թույլատրել են հանգստանալ Հայաստանում

ՌԴ ՆԳՆ աշխատակիցներին թույլատրել են հանգստանալ Հայաստանում

ՌԴ ներքին գործերի նախարարությունը թույլատրել է իր աշխատակիցներին հանգիստն անցկացնել արտասահմանյան 13 երկրում, այդ թվում՝ Հայաստանում, փոխանցում է vesti.ru-ն:

Այցելությունների համար թույլատրված ցանկին հավանություն է տվել ՌԴ ՆԳՆ ղեկավար Վլադիմիր Կոլոկոլցևը:

Ռազմաքաղաքական, քրեածին, սանիտարա-էպիդեմիոլոգիական և բնակլիմայական իրավիճակներից ելնելով՝ անվտանգ երկրներ են հանդիսացել Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վիետնամը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Կուբան, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, նաև՝ Աբխազիան և Հարավային Օսիան։

Ինչպես նշվում է ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի հրամանագրում՝ հենց այդ հանգամանքներից ելնելով պետք է առաջնորդվել արձակուրդների շրջանում ՌԴ-ից աշխատակիցների ելքի մասին փաստաթղթերը դիտարկելու ժամանակ։

ՆԳՆ աշխատակիցներին հանգստի համար թույլատրված երկրների ցանկը 2015-2016-ի համեմատ կրճատվել է: Ցանկից հանվել են Մարոկկոն, Թունիսը, Թայլանդը, Մյանման, Նիկարագուան, Թուրքիան և Եգիպտոսը:




 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս