loader
Ռումինիայի վարչապետը հրաժարական է տվել

Ռումինիայի վարչապետը հրաժարական է տվել

Ռումինիայի վարչապետ Միխայ Թուդոսեն հրաժարական է տվել: Այդ մասին նա հայտարարել է երեկ ուշ երեկոյան՝ իր Սոցիալ-դեմոկրատական կուսակցության քաղաքական աջակցությունից զրկվելուց հետո, հաղորդում է vesti.ru-ն:

Կուսակցության և վարչապետի միջև սկանդալ է ծագել, երբ վերջինս ներքին գործերի նախարար Կարմեն Դանից պահանջել է հրաժարական տալ՝ մեղադրելով նրան ստի մեջ:

Թուդոսեն Ռումինիայի կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է ընդամենը վեց ամիս: Նրան այդ պաշտոնում ժամանակավորապես կփոխարինի զարգացման նախարար Փոլ Ստանեսկուն:

Միխայ Թուդոսեն Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջադրած երկրորդ վարչապետն է, առաջինը՝ Սորին Գրինդեանուն պաշտոնավարել է մոտ յոթ ամիս:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս