loader
Ռուս-թուրքական հարաբերությունները կրկին սրվում են

Ռուս-թուրքական հարաբերությունները կրկին սրվում են

Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները հերթական անգամ սրվում են և հերթական անգամ՝ Սիրիայի շուրջ հակասությունների հետևանքով: Այս անգամ պատճառը Սիրիայի կառավառական ուժերի գրոհն է Ասադին ընդդիմադիր ուժերի կողմից կառավարվող և Թուրքիայի աջակցությունը վայելող Իդլիբի շրջան: Կողմերի միջև հակասությունները տեղափոխվել են նաև պաշտոնական դաշտ, ասում է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն.

«Մենք հրավիրել ենք Իրանի և Ռուսաստանի ներկայացուցիչներին և փոխանցել անհրաժեշտ նախազգուշացումները. Ռուսաստանի և Իրանի հետ մեր պայմանավորվածությունների համաձայն՝ նրանք երաշխավորում էին, որ Սիրիայի վարչակարգը խախտումներից զերծ կմնա»:

Մոսկվայի և Թեհրանի կողմից իր պահանջները չկատարելու և Սիրիայի կառավարական ուժերի գրոհը չդադարեցնելու դեպքում Անկարան սպառնում է դուրս գալ խաղաղ գործընթացից, իր հետ տանելով նաև սիրիական ընդդիմության զգալի մասը, որը Թուրքիայի հովանու ներքո մասնակցում է Սոչիի բանակցություններին:

«Այդ գրոհը պետք է դադարեցվի, քանի որ մենք այժմ պետք է շարունակենք Սոչիի գործընթացը, որի նպատակն է բանակցային սեղանի շուրջ բերել ընդդիմադիր խմբերին և վարչակարգի ներկայացուցիչներին», - ասել է Չավուշօղլուն:

Պաշտոնական Մոսկվան Անկարայի հայտարարություններին ի պատասխան նշում է, որ օրերս Սիրիայում ռուսական ռազմաբազաների վրա իրականացված դրոններով գրոհն իրականացվել է հենց սիրիական ընդդիմության վերահսկողության տակ գտնվող տարածքներից:

Ամերիկայի Ձայն

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս