loader

Ռուսաստանում հայերի, ադրբեջանցիների և դաղստանցիների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել. զոհվել է մեկ հայ. տեսանյութ

Ռուսաստանի Վոլգոգրադի մարզի Ֆրոլովո քաղաքում փոխհրաձգություն է տեղի ունեցել հայերի, ադրբեջանցիների և դաղստանցիների միջև: Միջադեպի պատճառով կա մեկ զոհ և 3 վիրավոր:

Ինչպես հայտնում է bloknot-volgograd.ru-ն, հղում անելով իրավապահ իր աղբյուրներին, փոխհրաձգությունը տեղի է ունեցել մի դաղստանցու շուրջ վեճի պատճառով: Սկզբում դաղստանի վեց քաղաքացի մտել են Ֆրոլովոյում գտնվող հայ-ադրբեջանական խառը ընտանիքին պատկանող խանութ-գրասենյակ: Կոնֆլիկտն ի սկզբանե կրել է տնտեսական բնույթ: Կոնֆլիկտի մասնակից հայ-ադրբեջանական ընտանիքի ներկայացուցիչները գործարարներ են, նրանք զբաղվում են առևտրով:

Մասնակիցներից մեկի փոխանցմամբ՝ առաջինը կրակ բացել են դաղստանցիները: Փոխհրաձգության պատճառով զոհվել է մեկ հայ, ով գործարար է: Հիվանդանոց են տեղափոխվել երեք վիրավոր, նրանցից երկուսը դաղստանցի են, իսկ մյուսը՝ հայ-ադրբեջանական ընտանիքի անդամ:

ՌԴ Քննչական կոմիտեի Վոլգոգրադի մարզի գլխավոր քննչական վարչության աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրից փախուստի դիմած չորս դաղստանցիները բերման են ենթարկվել:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս