loader
Ռուսաստանում մեկնարկել են նախագահական ընտրությունները

Ռուսաստանում մեկնարկել են նախագահական ընտրությունները

Ռուսաստանում մեկնարկել են նախագահական ընտրությունները:

Հաշվի առնելով, որ ՌԴ-ն տարբեր ժամային գոտիներ ունի, ընտրությունները երկրի տարբեր հատվածներում տարբեր ժամերի է մեկնարկում:

Ռուսաստանում 109 մլն. ընտրող կա, երկրի տարածքից դուրս ընտրության իրավունք ունեցող 1,9 մլն ՌԴ-ի քաղաքացի:

ՌԴ նախագահի պաշտոնի հավակնություն ունի 8 թեկնածու, այդ թվում գործող նախագահ Վլադիմիր Պուտինը:

Վրաստանում բնակվող ՌԴ քաղաքացիները նախագահի ընտրություններին կմասնակցեն Գյումրիում:

Երևանում ժամը 8:00-ին բացվել է N8023 ընտրատեղամասը, որը տեղակայված է Հայաստանում ՌԴ դեսպանության շենքում:

Քվեարկողների մեծ մասը ՌԴ քաղաքացիություն ունեցող հայեր են:

Հայաստանի տարածքում գործում է 6 ընտրատեղամաս՝ 2-ը Երևանում և 4-ը Գյումրիում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս