loader
Սաակաշվիլիի ձերբակալության տեսանյութը

Սաակաշվիլիի ձերբակալության տեսանյութը

Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի նահանգի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին, խոսելով նախօրեին իր հետ պատահածի մասին, հայտարարել է, որ եթե ԵՄ-ն և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ոչինչ չձեռնարկեն՝ Ուկրաինան կկործանվի, այս մասին գրում է Bild-ը:

«Կիևի սրճարաններից մեկում ինձ վրա հարձակվեցին դիմակավոր մարդիկ, նրանք առևանգեցին ինձ, սպառնում էին, և մասնավոր ինքնաթիռով դուրս բերեցին ինձ Լեհաստան: Այս ակցիայի հետևում կանգնած է կոռումպացված ուկրաինացի նախագահ Պյոտր Պորոշենկոն», - ասել է Սաակաշվիլին՝ նշելով, որ Պորոշենկոն քանդում է երկիրը, և եթե Մերկելը ոչինչ չձեռնարկի՝ Ուկրաինան կկործանվի:

Ավելի վաղ Միխեիլ Սաակաշվիլիի Facebook-ի էջում հրապարակվել է նրա ձերբակալության տեսանյութը:

Սաակաշվիլիին երկուշաբթի Լեհաստան են արտաքսել, որի տարածքից անցյալ տարվա աշնանը նա ապօրինի Ուկրաինա էր մտել՝ ճեղքելով սահմանապահների և իրավապահների պատնեշը:

 Լեհաստանի սահմանապահ ծառայությունը հաստատել է նրա Վարշավա ժամանելը: Սաակաշվիլիի կողմնակիցները հանրահավաք են անցկացրել Ուկրաինայի նախագահի նստավայրի մոտ: Ավելի վաղ նրանց և ոստիկանության աշխատակիցների միջեւ բախումներ են եղել, մեկին ձեբակալել են:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս