loader
Սաակաշվիլին ցանկանում է Օդեսայի քաղաքապետ դառնալ

Սաակաշվիլին ցանկանում է Օդեսայի քաղաքապետ դառնալ

Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխաիլ Սաակաշվիլին ուկրաինական «24 ալիքի» եթերում  հայտարարել է Օդեսայի քաղաքապետ դառնալու ցանկության մասին:

«Ես ցանկանում եմ գնալ և Օդեսայի քաղաքապետ դառնալ: Ես չեմ կատակում, իրապես: Ես շատ եմ ցանկանում Օդեսան ոտքի հանել: Սակայն Օդեսան հնարավոր է ոտքի հանել միայն խաղի բոլոր կանոնները փոխելով»,- ասել է նա:

Նա նշել է, որ պատրաստ է Օդեսա մեկնել այն դեպքում, եթե լավ վարչապետ դառնա և այն բանից հետո, երբ այդ պաշտոնում գործունեությունը կավարտի: 

Նա միաժամանակ դարձյալ հայտարարել է նախագահական հավակնությունների բացակայության մասին:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս