loader
Սիրիայի կոալիցիոն ուժերը հայտարարում են 30 հազարանոց զորամիավորում ստեղծելու մասին

Սիրիայի կոալիցիոն ուժերը հայտարարում են 30 հազարանոց զորամիավորում ստեղծելու մասին

Միացյալ Նահանգների առաջնորդությամբ Սիրիայում գործող կոալիցիոն ուժերը հայտարարել են, որ ձեռնամուխ են եղել այդ երկրում 30 հազարանոց զորամիավորման ստեղծմանը, որը բաղկացած է լինելու քրդական ուժերից և արաբներից, որոնք գործում են համատեղ՝ «Սիրիական ժողովրդավարական ուժեր» անվամբ դաշինքում:

Կոալիցիայի՝ ժամեր առաջ տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ այդ զորամիավորումը տեղաբաշխվելու է «Սիրիական ժողովրդավարական ուժերի» վերահսկողության տակ գտնվող շրջանների սահմանային հատվածներում, այդ զորամիավորման անձնակազմի մոտ կեսը բաղկացած է լինելու դաշինքի մարտիկներից, և արդեն իսկ մեկնարկել է առաջին 230-ի վերապատրատումը, փոխանցում է Ազատությունը:

«Իսլամական պետության» դեմ պատերազմող «Սիրիական ժողովրդավարական ուժերի» վերահսկողության ներքո են գտնվում երկրի արևելյան ու հյուսիսային՝ Թուրքիային սահմանակից շրջանները: Քանի որ դաշինիքի առանցքը, փաստորեն, համարվում են տեղի քրդական ուժերը, այս տեղեկությունն անհանգստացրել է Անկարային:

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ կոալիցիայի այս նախաձեռնությունը կլեգիտիմացնի քրդական ահաբեկչական կազմակերպությունը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս