loader
Սոբչակը 1 մլն ձայն է ստացել

Սոբչակը 1 մլն ձայն է ստացել

Քսենիա Սոբչակը նախագահական ընտրությունների գլխավոր արդյունք է իր համար անվանել Ռուսաստանի 1 միլիոն քաղաքացիների կողմից ստացած աջակցությունը՝ չնայած նրան, որ միջինը նման աջակցություն նա ստանում է Instagram-ում իր տեսաձայնագրությունների համար, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

«Այդ քվեարկության գլխավոր արդյունքն իմ ու մեր թիմի համար 1 միլիոն ձայնն է, միլիոն մարդ, որ աջակցել է մեր արժեքներին: Դա շատ հիանալի է, ոչ անտարբեր քաղաքացիներ: Եթե միլիոն մարդ մեզ հետ կուսակցություն ստեղծի, կփոխենք Պետական դուման: Եթե միլիոն մարդ դուրս գա խաղաղ հանրահավաքի, մենք կփոխենք երկիրը»,- գրել է նա Instagram-ում:

ԿԸՀ տվյալների համաձայն՝ Սոբչակը քվեաթերթիկների 99,75%-ի մշակումից հետո ՌԴ նախագահական ընտրություններում զբաղեցնում է չորրորդ տեղը՝ 1,67% ձայն արդյունքով:

Հիշեցնենք, որ Պուտինը հավաքել է 76,67% տոկոս ձայն, նրան հաջորդում են Պավել Գրուդինինը՝ 11,79% տոկոս ձայնով և Վլադիմիր Ժիրինովսկին՝ 5,66% տոկոսով:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս