loader
Սոչիում ինքնաթիռ է հրդեհվել․ կան վիրավորներ, զոհվել է օդանավակայանի աշխատակիցը

Սոչիում ինքնաթիռ է հրդեհվել․ կան վիրավորներ, զոհվել է օդանավակայանի աշխատակիցը

Սոչիում վթարված ինքնաթիռի հետևանքով վիրավորների վիճակը բավարար է։ Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտնել է ՌԴ տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը։ Շաբաթ օրը՝ Մոսկվայի ժամանակով 2:50-ին, «Սոչի» օդանավակայանում Utair ավիաընկերության «Բոինգ 738» օդանավը վայրէջք կատարելիս, որն իրականացնում էր «Վնուկովո-Սոչի» UT579 չվերթը, թռիչքուղուց դուրս է սահել և տեղի է ունեցել ձախ ու աջ թևի բռնկում։

«Ինքնաթիռում եղել է 164 ուղևոր և 4 աշխատող, նրանց թվում զոհ չկա։ Սրտի կաթվածից մահացել է օդանավակայանի աշխատողը։ Քննություն է սկսվել։ Վիրավորներին տեղեափոխել են հիվանդանոց»,- ասել է նախարարը։

Նա նաև նշել է, որ հիվանդանոց է տեղափոխվել 5 չափահաս, երկու՝ երեխա, մնացածին բուժօգնություն է ցուցաբերվել տեղում։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս