loader
Սպիտակ տունը խաչ է քաշել ՄԱԿ-ի  բանաձևի վրա

Սպիտակ տունը խաչ է քաշել ՄԱԿ-ի բանաձևի վրա

Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին ԱՄՆ որոշումը խախտում է միջազգային իրավունքը և վնաս է հասցնում ՄԱԿ հեղինակությանը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ  Էրդողանը, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Սպիտակ տունը խաչ է քաշել ՄԱԿ ԱԽ №478 բանաձեւի վրա, որը ստորագրել է նաեւ ԱՄՆ-ն։ Չի կարող վստահություն լինել մի  կազմակերպության նկատմամբ, որի որոշումներն անտեսվում են ՄԱԿ ԱԽ ամենամշտական անդամների կողմից։ Ոչ ոք իրավունք չունի իրեն օրենքից վեր դասել»,- ասել է Էրդողանը:

Էրդողանի խոսքով՝ Թրամփը փորձում է նպատակներին հասնել «Ես արել եմ, ուրեմն այդպես էլ կլինի» սկզբունքով։

«Նման մտածելակերպով համաշխարհային  հանրությունը կառավարելը հեշտ չէ։ Ուժը նման իրավունք չի տալիս։ Դիմում եմ առաջատար պետությունների ղեկավարներին, նրանք են պատասխանատու խաղաղության համար»,- ասել է Թուրքիայի նախագահը։

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս