loader
Շրի Լանկայում 24 մարդ է ձերբակալվել ահաբեկչական գործողությունների գործով

Շրի Լանկայում 24 մարդ է ձերբակալվել ահաբեկչական գործողությունների գործով

Շրի Լանկայի ոստիկանությունը 24 մարդ է ձերբակալել ահաբեկչական գործողությունների գործով: Ինչպես տեղեկացնում է Газета.ru-ն, այս մասին հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ահաբեկչությունների գործով ձերբակալվել է 13 մարդ: 

Ապրիլի 21-ին՝ կիրակի օրը,  Շրի Լանկայում Սուրբ Հարության տոնի տոնակատարությունների ժամանակ ութ պայթյուն է որոտացել: Դրանցից առաջին վեցը տեղի են ունեցել Կոլոմբո, Նեգոմբո և Բատիկալոա քաղաքների երեք տաճարում և հյուրանոցներում: Յոթերորդ պայթյունը տեղի է ունեցել կղզու արևմտյան հատվածում, իսկ ութերորդը՝ երկրի մայրաքաղաքի արվարձաններից մեկի բնակելի համալիրում: Ինչպես նաև մեկ ռումբ վնասազերծել են իրավապահները:

Տեղի ունեցած պայթյունների պատճառով զոհերի թիվը հասել է 290-ի, վիրավորների թիվը հասնում է 500-ի: Նրանց թվում են 35 երկրների քաղաքացիներ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս