loader
Թիլերսոն. Ամերիկյան ուժերն անժամկետ կմնան Սիրիայում

Թիլերսոն. Ամերիկյան ուժերն անժամկետ կմնան Սիրիայում

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը երեկ ասել է, որ ամերիկյան ուժերն անժամկետ մնալու են Սիրիայում՝ ոչ միայն զինյալների դեմ պայքար մղելու, այլև Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմին և դրա դաշնակից Իրանին հակազդելու համար:

Հունվարի 17-ին Թիլերսոնի հնչեցրած հայտարարությամբ Վաշինգտոնը, փաստորեն, առաջին անգամ հրապարակավ տեղեկացրել է Սիրիայում առանց ժամանակային սահմանափակման զորախումբ պահելու մտադրության մասին:

Թիլերսոնն ընդգծել է, որ ամերիկացիների նպատակն է ոչնչացնել «Իսլամական պետության» ջոկատները և կանխել դրանց հնարավոր վերադարձը Սիրիա, փոխանցում է Ազատությունը:

Նրա փոխանցմամբ, ամերիկյան մյուս նպատակն է դուրս մղել Սիրիայից Իրանի զինվորական խորհրդականներին և զինյալներին ու ստեղծել կայունության պայմաններ, որոնք կընձեռեն Ասադին փոխարինելու հնարավորություն:

Սթենֆորդի համալսարանում իր ելույթում Թիլերսոնն ասել է, որ այս պահին Սիրիայից ամերիկյան բոլոր ուժերի դուրսբերումն Ասադին կտա Սիրիայի ժողովրդի նկատմամբ դաժան գործելակերպը շարունակելու հնարավորություն:

«Սեփական ժողովրդի մարդասպանը չի կարող երկարատև կայունություն ապահովել, կայուն, միացյալ և անկախ Սիրիայի համար ի վերջո անհրաժեշտ է Ասադին փոխարինող վարչակարգ», - ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

Ամերիկայի Միացյալ Նահանգներն այսօրվա դրությամբ Սիրիայում տեղակայել է մոտ 2 հազար զինծառայող:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս