loader
Թիլերսոնը՝ ռուսաստանցիների դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորության մասին

Թիլերսոնը՝ ռուսաստանցիների դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորության մասին

ԱՄՆ-ն քննարկում է մի շարք ռուսաստանցիների դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը, CBS News-ի հետ հարցազրույցում նշել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:

«Արդեն քայլեր ենք ձեռնարկել, որոնց շնորհիվ կանխել ենք Ռուսաստանի մի շարք ռազմական գործարքներ: Քննարկում ենք անհատական ցուցակը հնարավոր պատժամիջոցներ սահմանելու համար»,- նշել է նա՝ ի պատասխան այն հարցին, թե ինչու մինչև հիմա կյանքի չեն կոչվում Կոնգրեսի հավանությունը ստացած սահմանափակող միջոցառումները:

Ավելի վաղ ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի գրասենյակը 13 անհատի և 3 կազմակերպության ցուցակ էր հրապարակել, որոնց մեղադրում են 2016 թվականին ընտրական գործընթացին միջամտելու համար: Գլխավոր մեղադրանքները ներկայացված են ռուսաստանցի բիզնեսմեն Եվգենի Պրիգոժինի և Ինտերնետ հետազոտությունների գործակալության դեմ: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս