loader
Թրամփը երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցները

Թրամփը երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարաձգել է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները, ինչի մասին ասվում է Սպիտակ տան կայքում հրապարակված հայտարարությունում:

«Իրանի կառավարության գործողություններն ու վարած քաղաքականությունը՝ բալիստիկ հրթիռների արտադրությունը, աշխարհում ահաբեկչությանն աջակցումն ու մարդու իրավունքների ոտնահարումը ներառյալ, շարունակում են մեծ սպառնալիք ներկայացնել Միացյալ Նահանգների ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության ու տնտեսության համար»,-նշվում է հայտարարությունում:

Պատժամիջոցների երկարաձգման մասին որոշումը չի վերաբերում այն պատժամիջոցներին, որոնք չեղարկվել էին 2014թ. Թեհրանի և «միջնորդ վեցյակի» միջև կնքված պատմական միջուկային համաձայնագրի շրջանակում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս