loader
Թրամփը հանդես է եկել Դոնբասի շուրջը բանակցությունները Մինսկից տեղափոխելու օգտին

Թրամփը հանդես է եկել Դոնբասի շուրջը բանակցությունները Մինսկից տեղափոխելու օգտին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ղազախստանի իր պաշտոնակից Նուրսուլթան Նազարբաևի հետ զրույցի ընթացքում առաջարկել է Մինսկից տեղափոխել Դոնբասի հակամարտության լուծման բանակցությունները, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Ինչպես ասել է Նազարբաևը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից հետո, Միացյալ Նահանգների ղեկավարը հանդես է եկել բանակցություններն այլ պետության մայրաքաղաք տեղափոխելու օգտին: Նրա խոսքով՝ նախագահները
համաձայնել են, որ «Մինսկ-1»-ը փակուղի է մտել կողմերի փոխըմբռնման բացակայության պատճառով, ինչից հետո Թրամփն առաջարկել է բանակցություններն անցկացնել այլ վայրում:

«Սկզբնապես դրանք նախատեսվում էր անցկացնել Ղազախստանում: Պայմանավորվեցինք, որ այս ուղղությամբ կաշխատենք»,- հավելել է Նազարբաևը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս