loader
Թրամփը Կանադային մեղադրել է Սպիտակ տունը հրկիզելու մեջ

Թրամփը Կանադային մեղադրել է Սպիտակ տունը հրկիզելու մեջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կանադան 1814-ին հրկիզել է Սպիտակ տունը։ Հաղորդում է CNN-ը։ Նշվում է, որ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ։

Զրույցի ժամանակ Թրյուդոն քննադատել է փաստը, որ ԱՄՆ-ն ազգային անվտանգության շահերից ելնելով՝ մետաղների ներկրման հարկեր է սահմանել։

Իր հերթին, Թրամփը Կանադայի վարչապետին հիշեցրել է, որ իր երկիրը մասնակիորեն պատասխանատու է 1812-1815-ին անգլո-ամերիկյան պատերազմի ժամանակ Սպիտակ տունը մասնակիորեն այրելու համար, քանի որ այդ ժամանակ Կանադան բրիտանական գաղութ էր։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս