loader
Թրամփը սառեցրել է Սիրիայի վերականգնման համար 200 միլիոն դոլարի հատկացումը

Թրամփը սառեցրել է Սիրիայի վերականգնման համար 200 միլիոն դոլարի հատկացումը

ԱՄն նախագահ Դոնալդ Թրամփը սառեցրել է Սիրիայի վերականգնման համար հատկացված 200 միլիոն դոլարը, գրում է The Wall Street Journal պարբերականը։

Թերթի աղբյուրների տվյալներով՝ Սպիտակ տունն արդեն կարգադրել է Պետդեպարտամենտին սառեցնել դրամական միջոցների հատկացումը։ 

«Իր լիազորությունները վայր դրած պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը խոստացել էր այդ գումարը փետրվարին Քուվեյթում կոալիցիայի նիստի ժամանակ, որպեսզի հաղթանակ տանի ԻՊ-ի նկատմամբ»,- հավելում են թերթի աղբյուրները։

Պենտագոնում, ըստ պարբերականի, Թրամփին վստահեցնում էին, որ հիմա ԻՊ-ն կորցրել է հսկողությունը Սիրիայի ամբողջ տարածքի հանդեպ, բացառությամբ 5 տոկոս հողերի, սակայն ահաբեկիչների դեմ պայքարը վերջին փուլում փակուղի է մտել։ 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս