loader
Թրամփը թմրամիջոցներ վաճառողներին մահապատժի ենթարկելու կոչ է արել

Թրամփը թմրամիջոցներ վաճառողներին մահապատժի ենթարկելու կոչ է արել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թմրամիջոցների առևտրի համար պատժի խստացման կոչ է արել՝ ընդհուպ մինչև մահապատիժ, հաղորդում է ABCNews- ը:

Նյու Հեմփշիր այցելության ընթացքում, որը ամենից շատն է տուժել օփիոիդներից, Թրամփը թմրամոլության վերաբերյալ տեղեկացվածության բարձրացման կոչ է արել, ինչպես նաև բուժման և վերականգնման հասանելիության, սակայն նրա ծրագրի հիմքը թմրամիջոցների տարածման մեջ ներգրավված անձանց համար պատժի խստացումն է:

«Սա շատ լուրջ խնդիր է, պետք է կոշտ լինենք թմրանյութեր վաճառողների նկատմամբ: Ուզում եմ հաղթել այս պայքարում: Արդարադատության նախարարությունը կփորձի խստացնել պատիժը: Կենտրոնանալու ենք խոշոր վաճառողներին պատժելու վրա, որոնց մասին ավելի վաղ ասել եմ: Եվ դա կլինի մահապատիժը»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս